Նորություններ

http:
www.ggg-gold.ru/
Վեբ ծրագրավորում և դիզայն դասընթացի ավարտական աշխատանք: Ուսանող՝ Սարգիս Գալոյան
կարդալ ավելին
Մեր լավագույնները SolidWorks ծրագրի դասընթաց

Ռազմիկ Դավթյան 12 տ. 

Ցանկությունը SolidWorks ծրագրի դասընթացի մասնակցելու , իմ մոտ առաջացավ ռոբոտաշինության խմբակ հաճախելուց հետո: Ես հասկացա, որ այդ ճարտարագիտական  ծրագիրն ինձ կօգնի ինքնուրույն դետալներ պատրաստել: Հայրիկիս հետ այցելեցինք Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոն և գրանցվեցի: Սկզբում դասախոսը թերարժեքորեն մոտեցավ իմ ցանկությանը` զուտ տարիքիցս ելնելով: Բայց միևնույնն է ես չհանձնվեցի և ապացուցեցի,  որ կարող եմ սովորել: Ինձ այդ ծրագիրը այնքան դուր եկավ, որ  ես երեք ամիս հաճախեցի: Չնայած ամառային արձակուրդներին ես չհանգստացա, բայց իրականացրեցի իմ նպատակը:

կարդալ ավելին
Տարոն Մկրտչյանի շնորհակալական նամակը:
Բարև Ձեզ: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն բազային գիտելիքների համար, որ ստացա Ձեր ուսումնական կենտրոնում: Ի շնորհիվ Ձեզ, հիմա ես վարժ տիրապետում եմ 1C ծրագրին: Շատ շնորհակալություն:
կարդալ ավելին
Մեր լավագույնները Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw-ի դասընթացներ
Վարդան Ենգոյան

Ամռանը ԱՄՆ-ից աշխատանքի առաջարկ ստացա: Սակայն ընդհանրապես գաղափար չունեի ոլորտից: Իմ մտերիմները, որոնք բնակվում են ԱՄՆ-ում ու ինձ աշխատանք էին առաջարկել, խորհուրդ տվեցին այցելել Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոն, որովհետև իրենց աշխատակիցներից մեկը, որն արդեն բնակվում էր ԱՄՆ-ում, ավարտել էր այդ ուսումնական կենտրոնը: Երեքամսյա գրաֆիկական դիզայն դասընթացից հետո ես սկսեցի աշխատել: Բավականին հետաքրքիր է գրաֆիկական դիզայնի աշխարհը:Դասընթացի ընթացքում ես ծանոթացա այն ամենին, ինչն իր մեջ ներառում է դիզայներական ծրագրերը: Շնորհակալ եմ Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոնին, իմ ուսուցիչուհի Տաթև Հարությունյանին, որը մինչև հիմա օգնում է ինձ մասնագիտական հարցերում:

կարդալ ավելին
Մեր լավագույնները 3Ds Max ծրագրի դասընթաց

Էլզա Եղիազարյան (նկարիչ դիզայներ)
Ավարտել եմ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Ժամանակին համահուչ ցանկանում էի գիտելիքներս խորացնել դիզայնի ոլորտում: Մայրիկիս խորհրդով այցելեցի Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոն և գրանցվեցի 3Ds Max 3 ամսյա անհատական դասընթացների: Այսօր ինձ վստահ եմ զգում որպես դիզայներ ի շնորհիվ իմ հոգատար ուսուցիչ Սուրեն Սարգսյանի, որը գիտելիքների մեծ ասպարեզ բացեց ինձ համար:

կարդալ ավելին
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2016

2016թ. ապրիլի 20-22
Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոնը ապրիլի 20-22-ը բոլորին հրավիրում է Expo 2016 Կրթություն և կարիերա ցուցահանդեսին, որտեղ էլ կներկայացնի իր ցուցադրությունը: Սիրով սպասում ենք Ձեզ:

կարդալ ավելին
Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոնի հյուրն էր Armyanka Հայուհի ամսագիրը

Dalmatian hello amazing the rmore flung as thanks a manta dealt to under emu some the and one baldbe dear sobbingly save and spitefully less.
Dalmatian hello amazing the rmore flung as thanks a manta dealt to under emu some the and one baldbe dear sobbingly save and spitefully less.
Dalmatian hello amazing the rmore flung as thanks a manta dealt to under emu some the and one baldbe dear sobbingly save and spitefully less.

կարդալ ավելին
PR կոնֆերանսը նվիրված էր բիզնեսի զարգացմանը
2014 թվականի մայիսի 16-ին Էրեբունի Պլազա բիզնես համալիրում տեղի ունեցավ թվով 4-րդ PR կոնֆերանսը, որն իրենից ներկայացնում էր բացարձակ նոր PR ֆորմատ հայ իրականության մեջ: PR կոնֆերանսին իր մասնակցությունն ունեցավ Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոնը Հայաստանում գործունեություն ծավալող տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար կազմակերպությունների հետ: Կոնֆերանսի ընթացքում հնարավորություն ընձեռնվեց յուրաքանչյուրին լավագույնս ներկայացնել իրենց կազամակերպությունը, բրենդը, առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը: Կոնֆերանսի ոչ պաշտոնական հատվածում (Coffee break) մասնակիցները ծանոթացան և կապեր հաստատեցին այլ կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչների հետ:
կարդալ ավելին