Մեր լավագույնները SolidWorks ծրագրի դասընթաց

Ռազմիկ Դավթյան 12 տ. 

Ցանկությունը SolidWorks ծրագրի դասընթացի մասնակցելու , իմ մոտ առաջացավ ռոբոտաշինության խմբակ հաճախելուց հետո: Ես հասկացա, որ այդ ճարտարագիտական  ծրագիրն ինձ կօգնի ինքնուրույն դետալներ պատրաստել: Հայրիկիս հետ այցելեցինք Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոն և գրանցվեցի: Սկզբում դասախոսը թերարժեքորեն մոտեցավ իմ ցանկությանը` զուտ տարիքիցս ելնելով: Բայց միևնույնն է ես չհանձնվեցի և ապացուցեցի,  որ կարող եմ սովորել: Ինձ այդ ծրագիրը այնքան դուր եկավ, որ  ես երեք ամիս հաճախեցի: Չնայած ամառային արձակուրդներին ես չհանգստացա, բայց իրականացրեցի իմ նպատակը: