Rhinoceros ծրագրի դասընթաց

 

  • ՆԿԱՐԱԳԻՐ.

Դասընթացի մասնակիցները կծանոթանան Rhinoceros ծրագրի միջոցով եռաչափ նախագծման մեթոդներին, գործածության ոլորտներին՝ մասնավորապես Rhinoceros ծրագրի և Matrix պլագինի օգնությամբ ոսկերչական նախատիպերի եռաչափ մոդելավորմանը։ Տեսականորեն կծանոթանան ոսկերչական իրերի ռետինից կաղապարների և ոսկերչական իրերի ձուլման եղանակով ստացման գործընթացներին, մոդելներին ներկայացվող տեխնիկական պայմաններին և պահանջներին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը զարդերի վրա ամրացնելու գործընթացներին ու դրանց տեսակներին, առանձնահատկություններին, մոդելավորման ժամանակ կիրառվող եռաչափ տպիչների ու ֆրեզերային հաստոցների տեսակներին, դրանց համեմատական առավելություններին ու թերություններին:

 

  • ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ուսանողը, ուսումնառության արդյունքում պետքէ

Իմանա

  • Rhinoceros-ի և Matrix-ի կառուցվածքը:
  • Rhinoceros ծրագրի ինտերֆեյսի բոլոր առանզնահատկությունները:
  • Վարժ տիրապետի աշխատանքային հիմնական գործիքներին:
  • Rhinoceros-ում օգտագործվող այլ պլագինների առկայությունը և դրանց օգտագործման հնարավորությունը ոսկերչական նախատիպերի մոդելավորման գործընթացում:
  • Հմտորեն կարողանա օգտագործել մոդելավորման համար անհրաժեշտ գործիքները՝ ելնելով տեխնիկական առաջադրանքի առանձնահատկությունից։
  • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը զարդերի վրա ամրացնելու տեխնոլոգիական գործընթացի տեսությունը։
  • Մոդելավորման ժամանակ կիրառվող եռաչափ տպիչների ու ֆրեզերային հաստոցների տեսակները, դրանց համեմատական առավելություններն ու թերությունները:

 

Կարողանա

 

  • Կարողանա ստանալ պարզ, միջին և միջինից բարձր բարդության ոսկերչական իրի եռաչափ մոդել,
  • հստակ պատկերացնի եռաչափ ֆայլի ձևաչափերը, հիմնական հատկությունները, ֆորմատները,
  • կազմել նախագծվող իրի տեխնիկական առաջադրանք,
  • նախագծած վերջնական եռաչափ մոդելի տեխնիկական անձնագիր, որտեղ բերված կլինեն պատրաստվող զարդի զանգվածը՝ տարբեր թանկարժեք մետաղների համաձուլվածքների համապատասխան հարգերով, օգտագործված քարերի տեսակները, քանակը, զանգվածներն ու չափերը,
  • վերլուծել մոդելներին ներկայացվող տեխնիկական պայմաններն ու պահանջները,
  • նախագծված 3dm ֆորմատի ֆայլից ստանա լstl ֆորմատ,
  • պատրաստվող զարդի ակնկալվող իրական տեսքը /render/ (մասնագիտական գրագրություն),
  • օգտագործել ոսկերչական իրերի եռաչափ մեդելավորման և նախագծման ժամանակակից ծրագրային միջոցներ և միջավայրեր (համակարգչային նախագծման գործիքակազմ),
  • սովորել և շարունակաբար բարձրացնել մասնագիտական որակավորումը (մասնագիտական  ինքնազարգացման կարողություն),
  • համագործակցել գործընկերների հետ, կիսել պարտականությունները թիմի անդամների հետ, իրականացնել արդյունավետ հաղորդակցություն և լիարժեք մասնակցություն թիմային աշխատանքներում (թիմային աշխատանքի կարողություն, նախաձեռնողական և գործարարական հմտություններ, կազմակերպչական ունակություններ):