Նորություններ

«Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար» ծրագրի դասընթաց

Մեր համագործակցությունը
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար» ծրագրի դասընթացի շրջանակներում
Գրաֆիկական դիզայն
Ուսանող` Աննա Սահակյան

կարդալ ավելին
Մեր գրանցած հաջողություններից` Արտյոմ Մամարյան

Այսօր Մենք Կարող ենք ֊ում յուրահատուկ օր էր...
Հիշու՞մ եք մեր Արտյոմին,ում ճանաչեցինք պարոն Բեջանյանի Армен Беджанян շնորհիվ... Արտյոմը դասավանդեց երեխաներին ֆոտոշոփ,սա դասավանդման և իր ուժերին վստահելու առաջին փորձն էր,ինչը ստացվեց,ու երջանկացրեց բոլորիս...

Իսկ այսօր հավաքվել էինք մեր Արտյոմ Մամարյան ին հայտնելու,որ Feka live ալիքի հետևորդների և մեր սիրելի Feka -ի նախաձեռնությամբ Արտյոմը կաշխատի մեր կազմակերպությունում,կունենա աշխատանքի հնարավորություն,կդասավանդի ևս մի կուրս ՝ֆոտոշոփի դասընթացներ մեր կազմակերպության երեխաներին...

Շնորհակալ ենք ,որ վստահում եք մեզ սիրելի Feka (Աշոտ ջան) և հետևորդներ,որ միասին կարող ենք մարդկանց իրենց ուժերին հավատալու և կայանալու հնարավորություն տալ՝ կրթության և աշխատանքի միջոցով,ու ապացուցել,որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ.....

կարդալ ավելին
Սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացումը գործնականում

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում 2018թ. դեկտեմբերի 27-ին ութ երիտասարդներ ավարտեցին վիդեոմշակման Adobe PremierePro ծրագրի մեկամսյա կուրսը: Որպես ավարտական աշխատանք նրանցից յուրաքանչյուրը պատրաստել էր շուրջ 2 րոպեանոց հոլովակ, որտեղ կիրառել էր սովորած գիտելիքները` աշխատանք կադրերի և սլայդերի հետ, տիտրերի և ձայնի տեղադրում, կանաչ էկրանի կիրառում, գունային ուղղում, արագության կարգավորում և այլն:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «Հալեպ» հայրենակացական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Շնորհակալություն Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոն AGH education centr-ին համագործակցության համար:

կարդալ ավելին
«Սիրիահայ երիտասարդնեի պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում Adobe Premir Pro ծրագրի դասընթաց:
Մեր փոքրիկ ներդրումը Եկեղեցիների համաշխահային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդնեի պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում Adobe Premir Pro ծրագրի դասընթաց: Մաղթում ենք ձեզ պայծառ ապագա:
կարդալ ավելին
Rhinoceros ծրագրի դասընթաց

 

  • ՆԿԱՐԱԳԻՐ.

Դասընթացի մասնակիցները կծանոթանան Rhinoceros ծրագրի միջոցով եռաչափ նախագծման մեթոդներին, գործածության ոլորտներին՝ մասնավորապես Rhinoceros ծրագրի և Matrix պլագինի օգնությամբ ոսկերչական նախատիպերի եռաչափ մոդելավորմանը։ Տեսականորեն կծանոթանան ոսկերչական իրերի ռետինից կաղապարների և ոսկերչական իրերի ձուլման եղանակով ստացման գործընթացներին, մոդելներին ներկայացվող տեխնիկական պայմաններին և պահանջներին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը զարդերի վրա ամրացնելու գործընթացներին ու դրանց տեսակներին, առանձնահատկություններին, մոդելավորման ժամանակ կիրառվող եռաչափ տպիչների ու ֆրեզերային հաստոցների տեսակներին, դրանց համեմատական առավելություններին ու թերություններին:

 

  • ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ուսանողը, ուսումնառության արդյունքում պետքէ

Իմանա

  • Rhinoceros-ի և Matrix-ի կառուցվածքը:
  • Rhinoceros ծրագրի ինտերֆեյսի բոլոր առանզնահատկությունները:
  • Վարժ տիրապետի աշխատանքային հիմնական գործիքներին:
  • Rhinoceros-ում օգտագործվող այլ պլագինների առկայությունը և դրանց օգտագործման հնարավորությունը ոսկերչական նախատիպերի մոդելավորման գործընթացում:
  • Հմտորեն կարողանա օգտագործել մոդելավորման համար անհրաժեշտ գործիքները՝ ելնելով տեխնիկական առաջադրանքի առանձնահատկությունից։
  • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը զարդերի վրա ամրացնելու տեխնոլոգիական գործընթացի տեսությունը։
  • Մոդելավորման ժամանակ կիրառվող եռաչափ տպիչների ու ֆրեզերային հաստոցների տեսակները, դրանց համեմատական առավելություններն ու թերությունները:

 

Կարողանա

 

  • Կարողանա ստանալ պարզ, միջին և միջինից բարձր բարդության ոսկերչական իրի եռաչափ մոդել,
  • հստակ պատկերացնի եռաչափ ֆայլի ձևաչափերը, հիմնական հատկությունները, ֆորմատները,
  • կազմել նախագծվող իրի տեխնիկական առաջադրանք,
  • նախագծած վերջնական եռաչափ մոդելի տեխնիկական անձնագիր, որտեղ բերված կլինեն պատրաստվող զարդի զանգվածը՝ տարբեր թանկարժեք մետաղների համաձուլվածքների համապատասխան հարգերով, օգտագործված քարերի տեսակները, քանակը, զանգվածներն ու չափերը,
  • վերլուծել մոդելներին ներկայացվող տեխնիկական պայմաններն ու պահանջները,
  • նախագծված 3dm ֆորմատի ֆայլից ստանա լstl ֆորմատ,
  • պատրաստվող զարդի ակնկալվող իրական տեսքը /render/ (մասնագիտական գրագրություն),
  • օգտագործել ոսկերչական իրերի եռաչափ մեդելավորման և նախագծման ժամանակակից ծրագրային միջոցներ և միջավայրեր (համակարգչային նախագծման գործիքակազմ),
  • սովորել և շարունակաբար բարձրացնել մասնագիտական որակավորումը (մասնագիտական  ինքնազարգացման կարողություն),
  • համագործակցել գործընկերների հետ, կիսել պարտականությունները թիմի անդամների հետ, իրականացնել արդյունավետ հաղորդակցություն և լիարժեք մասնակցություն թիմային աշխատանքներում (թիմային աշխատանքի կարողություն, նախաձեռնողական և գործարարական հմտություններ, կազմակերպչական ունակություններ):
կարդալ ավելին
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ամառային արձակուրդներին ընդհառաջ Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոնը կազմակերպում է ինտերակտիվ դասընթացներ հատուկ 10-15 տարեկան երեխաների համար ովքեր հետաքրքրվում են տեսաֆիլմերով և մուլտիմեդիայով: Երեխաները կծանոթանան և կտիրապետեն 
• Adobe Photoshop 
• 3ds max 
• Adobe Premiere Pro 
• Adobe After Effects 
ծրագրերին և դրանց հիմունքներին:
Դասընթացը կանցկացվի յուրաքնչյուրի հետ անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով ընդունակություններնն ու նախասիրությունները:
Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս (շաբաթական 3 դասաժամ 1.5-2 ժամ տևողությամբ)
Ամսական արժեքը՝ 30 000 ՀՀ դրամ
Դասընթացի ավարտին կտրվի ավարտական վկայական և պատրաստի պորտֆոլիո:
Դասընթացը կմեկնարկվի 15 հունիսի 2018թ.

կարդալ ավելին
http://www.ggg-gold.ru/
Վեբ ծրագրավորում և դիզայն դասընթացի ավարտական աշխատանք: Ուսանող՝ Սարգիս Գալոյան
կարդալ ավելին
Մեր լավագույնները SolidWorks ծրագրի դասընթաց

Ռազմիկ Դավթյան 12 տ. 

Ցանկությունը SolidWorks ծրագրի դասընթացի մասնակցելու , իմ մոտ առաջացավ ռոբոտաշինության խմբակ հաճախելուց հետո: Ես հասկացա, որ այդ ճարտարագիտական  ծրագիրն ինձ կօգնի ինքնուրույն դետալներ պատրաստել: Հայրիկիս հետ այցելեցինք Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոն և գրանցվեցի: Սկզբում դասախոսը թերարժեքորեն մոտեցավ իմ ցանկությանը` զուտ տարիքիցս ելնելով: Բայց միևնույնն է ես չհանձնվեցի և ապացուցեցի,  որ կարող եմ սովորել: Ինձ այդ ծրագիրը այնքան դուր եկավ, որ  ես երեք ամիս հաճախեցի: Չնայած ամառային արձակուրդներին ես չհանգստացա, բայց իրականացրեցի իմ նպատակը:

կարդալ ավելին
Տարոն Մկրտչյանի շնորհակալական նամակը:
Բարև Ձեզ: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն բազային գիտելիքների համար, որ ստացա Ձեր ուսումնական կենտրոնում: Ի շնորհիվ Ձեզ, հիմա ես վարժ տիրապետում եմ 1C ծրագրին: Շատ շնորհակալություն:
կարդալ ավելին