Մեր մասին

Ուսումնասիրելով մեր երկրում գոյություն ունեցող պահանջարկը որակյալ կադրերի նկատմամբ՝ մենք ստեղծեցինք այս կենտրոնը, որի մատուցած   դասընթացները հնարավորություն   կտան անհատին ինքնադրսևորվելու  ու  բացահայտելու  իր  բոլոր հնարավորությունները՝ որպես բարձր որակավորում ունեցող մասնագետի, որն էլ կդառնա  հաջողության գրավական աշխատանքային շուկայում:

Մեր գործունեության գերնպատակն է բարձրակարգ և որակյալ ծառայությունների մատուցումը:

Փորձառու մասնագետները մեր դիմորդներին կփոխանցեն իրենց ոլորտի լավագույն փորձը՝ տալով արդի ու կիրառական գիտելիքներ:      

Մեր շրջանավարտներն ուսումնական կենտրոնն ավարտելուց հետո կարող են դիմել իրենց դասախոսներին՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար:

 

Պայմանները

icon Դասընթացների ընտրության համար մասնագիտական խորհրդատվություն՝ ելնելով Ձեր կարիքներց և աշխատաշուկայում առկա  պահանջարկից:

icon Թեստավորում մինչև դասընթացը և դասընթացի ընթացքում:

icon Դիմորդի հետ ուսումնական պայմանագրի կնքում:

icon Հարմարավետ դասասենյակներ՝ հագեցած նորագույն համակարգչային տեխնիկայով:

icon Ուսուցման համար բարենպաստ միջավայր:

icon Դիմորդների համար չկան տարիքային և այլ սահմանափակումներ:

icon Դասընթացների ուսումնական նյութերը և ուսուցանվող ծրագրերեը տրամադրվում են կենտրոնի կողմից:

icon Յուրաքանչյուր ունկնդրին դասընթացի ընթացքում անհատական համակարգչի տրամադրում:

icon Անցկացվում են առցանց(online), անհատական և արագացված դասընթացներ:

icon Դասընթացների ավարտական վկայականի տրամադրում:

 

Սիրով սպասում ենք Ձեզ: