Նորություններ
PR կոնֆերանսը նվիրված էր բիզնեսի զարգացմանը
2014 թվականի մայիսի 16-ին Էրեբունի Պլազա բիզնես համալիրում տեղի ունեցավ թվով 4-րդ PR կոնֆերանսը, որն իրենից ներկայացնում էր բացարձակ նոր PR ֆորմատ հայ իրականության մեջ:
PR կոնֆերանսին իր մասնակցությունն ունեցավ Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոնը Հայաստանում գործունեություն ծավալող տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար կազմակերպությունների հետ: Կոնֆերանսի ընթացքում հնարավորություն ընձեռնվեց յուրաքանչյուրին լավագույնս ներկայացնել իրենց կազամակերպությունը, բրենդը, առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը: Կոնֆերանսի ոչ պաշտոնական հատվածում (Coffee break) մասնակիցները ծանոթացան և կապեր հաստատեցին այլ կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչների հետ: