Մեր գրանցած հաջողություններից` Արտյոմ Մամարյան

Այսօր Մենք Կարող ենք ֊ում յուրահատուկ օր էր...
Հիշու՞մ եք մեր Արտյոմին,ում ճանաչեցինք պարոն Բեջանյանի Армен Беджанян շնորհիվ... Արտյոմը դասավանդեց երեխաներին ֆոտոշոփ,սա դասավանդման և իր ուժերին վստահելու առաջին փորձն էր,ինչը ստացվեց,ու երջանկացրեց բոլորիս...

Իսկ այսօր հավաքվել էինք մեր Արտյոմ Մամարյան ին հայտնելու,որ Feka live ալիքի հետևորդների և մեր սիրելի Feka -ի նախաձեռնությամբ Արտյոմը կաշխատի մեր կազմակերպությունում,կունենա աշխատանքի հնարավորություն,կդասավանդի ևս մի կուրս ՝ֆոտոշոփի դասընթացներ մեր կազմակերպության երեխաներին...

Շնորհակալ ենք ,որ վստահում եք մեզ սիրելի Feka (Աշոտ ջան) և հետևորդներ,որ միասին կարող ենք մարդկանց իրենց ուժերին հավատալու և կայանալու հնարավորություն տալ՝ կրթության և աշխատանքի միջոցով,ու ապացուցել,որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ.....