Նորություններ

SMM
անհրաժեշտ գործիքակազմով

Դասընթացի մասին

Այսօր անհնար է պատկերացնել հաջողակ բիզնես, որը բացառում է սոցիալական հարթակների դերը իր զարգացման և առաջխաղացման գործում։ SMM մասնագետներն մշակում են բիզնեսի առաջխաղացման  ռազմավարություն  սոցիալական ցանցերում՝ ներգրավելով նոր լսարաններ և բարձրացնում լոյալությունը։

Կարևորելով SMM-ի դերը առհասարակ մեր կյանքում և հիմնվելով մեծ պահանջարկի վրա՝ մեկնարկվում է Social Media Marketing (SMM)  փոխկապակցված անհրաժեշտ գործիքակազմի փաթեթով  նմանը չունեցող 5-ամսյա դասընթացի շարք,  որն իր ծրագրային բազմաբովանդակությամբ և պրակտիկ լինելով տարբերվում է մյուս դասընթացներից։

Ինչո՞վ

✔5 ամսում մի քանի մասնագիտություն, ոլորտի լայն աշխատաշուկա դուրս գալու մեծ հնարավորություն
✔Անհամեմատ ցածր գին՝ առաջարկվող մասնագիտությունների ամբողջական ուսուցման համար
✔Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրապնդման միջոց, ուստի դասավանդողի հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև  դասաժամից դուրս:

✔Դասընթացի ավարտին տրամադրվում է երկլեզու միջազգային վկայական

Ում համար է դասընթացը

Նարանց համար, ովքեր`

  • Ցանկանում են սեփական գործը սկսել և գիտեն, որ իրենց անհրաժեշտ է սոցիալական մեդիա առաջխաղացում
  • Ունեն բիզնես, սակայն դեռևս չեն կողմնորոշվել ինչից սկսել SMM-ը
  • Վաղուց գրանցված են Facebook-ում, սակայն ցանկանում են հասկանալ , թե ընդհանրապես ինչպես է պետք զբաղվել բիզնես առաջխաղացմամբ
  • Մտածում են նոր մասնագիտություն ձեռք բերելու մասին
  • Ովքեր չեն ցանկանում կախվածություն ունենալ որևէ մեկից

 

կարդալ ավելին
Մենք վերսկսում ենք մեր աշխատանքները

Հարգելի հաճախորդներ
 Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 18-ից ուսումնական կենտրոնը վերսկսում է իր աշխատանքը:

 Հոգ տանելով մեր հաճախորդների առողջության և անվտանգության մասին, հետևելով ՀՀ առողջապահության նախարարության նախանշած նորմերին, հորդորում ենք ձեզ գրասենյակ այցելելիս պահպանել կորոնավիրուսի կանխարգելման առավելագույն բոլոր անվտանգության կանոնները:

Սիրով սպասում ենք ձեզ ❤️:

կարդալ ավելին
Վիդեոմշակման դասընթացներ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում

2019թ․ նոյեմբերի 1-ին մեկնարկեց Adobe After Effects վիդեոմշակման ծրագրի դասընթացը «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Դասընթացի շնորհիվ մասնակիցը ձեռք կբերի գիտելիքներ վիդեոնյութերի խմբագրման, գովազդային և տեսային հոլովակների ստեղծման մասին, ինչպես նաև կսովորի կիրառել դրանք տիտրերում, անիմացիաներում և այնտեղ, որտեղ անհարաժեշտ են թվային վիդեոէֆեկտներ:

«Նախկինում մասնակցել եմ  Adobe Premiere Pro ծրագրի դասընթացին և ուրախ եմ, որ ծրագիրը շարունակական է։ Շնորհակալություն եմ հայտնում ՀԱԼԵՊ ՀԿ-ին և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին՝ ընձեռնված հնարավորության համար: Ապագայում նպատակ ունեմ սեփական գործունեությունս ծավալել ՏՏ ոլորտում, իսկ այս դասընթացն օգնում է բարելավվել գիտելիքներս և հասնել իմ նպատակին»,- նշում է դասընթացի մասնակից Հրագ Բեբեջյանը:

Դասընթացներն անցկացվում են «Էյ Ջի Էյջ» ուսումնական կենտրոնում՝ սիրիահայ մեկ երիտասարդի մասնակցությամբ։

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի նպատակն է բարելավվել սիրիահայ երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում և հնարավորություն տալ՝ հասնելու իրենց աշխատանքային նպատակներին:

 

կարդալ ավելին
Մուլտիմեդիա և տեսաֆիլմեր

Ամառային դասընթացներ 10-15 տարեկան երեխաների համար, ովքեր հետաքրքրված են տեսաֆիլմերով և մուլտիմեդիայով:

 

կարդալ ավելին
«Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար» ծրագրի դասընթաց

Մեր համագործակցությունը
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար» ծրագրի դասընթացի շրջանակներում
Գրաֆիկական դիզայն
Ուսանող` Աննա Սահակյան

կարդալ ավելին
Մեր գրանցած հաջողություններից` Արտյոմ Մամարյան

Այսօր Մենք Կարող ենք ֊ում յուրահատուկ օր էր...
Հիշու՞մ եք մեր Արտյոմին,ում ճանաչեցինք պարոն Բեջանյանի Армен Беджанян շնորհիվ... Արտյոմը դասավանդեց երեխաներին ֆոտոշոփ,սա դասավանդման և իր ուժերին վստահելու առաջին փորձն էր,ինչը ստացվեց,ու երջանկացրեց բոլորիս...

Իսկ այսօր հավաքվել էինք մեր Արտյոմ Մամարյան ին հայտնելու,որ Feka live ալիքի հետևորդների և մեր սիրելի Feka -ի նախաձեռնությամբ Արտյոմը կաշխատի մեր կազմակերպությունում,կունենա աշխատանքի հնարավորություն,կդասավանդի ևս մի կուրս ՝ֆոտոշոփի դասընթացներ մեր կազմակերպության երեխաներին...

Շնորհակալ ենք ,որ վստահում եք մեզ սիրելի Feka (Աշոտ ջան) և հետևորդներ,որ միասին կարող ենք մարդկանց իրենց ուժերին հավատալու և կայանալու հնարավորություն տալ՝ կրթության և աշխատանքի միջոցով,ու ապացուցել,որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ.....

կարդալ ավելին
Սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացումը գործնականում

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում 2018թ. դեկտեմբերի 27-ին ութ երիտասարդներ ավարտեցին վիդեոմշակման Adobe PremierePro ծրագրի մեկամսյա կուրսը: Որպես ավարտական աշխատանք նրանցից յուրաքանչյուրը պատրաստել էր շուրջ 2 րոպեանոց հոլովակ, որտեղ կիրառել էր սովորած գիտելիքները` աշխատանք կադրերի և սլայդերի հետ, տիտրերի և ձայնի տեղադրում, կանաչ էկրանի կիրառում, գունային ուղղում, արագության կարգավորում և այլն:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «Հալեպ» հայրենակացական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Շնորհակալություն Էյ Ջի Էյջ ուսումնական կենտրոն AGH education centr-ին համագործակցության համար:

կարդալ ավելին
«Սիրիահայ երիտասարդնեի պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում Adobe Premir Pro ծրագրի դասընթաց:
Մեր փոքրիկ ներդրումը Եկեղեցիների համաշխահային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդնեի պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում Adobe Premir Pro ծրագրի դասընթաց: Մաղթում ենք ձեզ պայծառ ապագա:
կարդալ ավելին
Rhinoceros ծրագրի դասընթաց

 

  • ՆԿԱՐԱԳԻՐ.

Դասընթացի մասնակիցները կծանոթանան Rhinoceros ծրագրի միջոցով եռաչափ նախագծման մեթոդներին, գործածության ոլորտներին՝ մասնավորապես Rhinoceros ծրագրի և Matrix պլագինի օգնությամբ ոսկերչական նախատիպերի եռաչափ մոդելավորմանը։ Տեսականորեն կծանոթանան ոսկերչական իրերի ռետինից կաղապարների և ոսկերչական իրերի ձուլման եղանակով ստացման գործընթացներին, մոդելներին ներկայացվող տեխնիկական պայմաններին և պահանջներին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը զարդերի վրա ամրացնելու գործընթացներին ու դրանց տեսակներին, առանձնահատկություններին, մոդելավորման ժամանակ կիրառվող եռաչափ տպիչների ու ֆրեզերային հաստոցների տեսակներին, դրանց համեմատական առավելություններին ու թերություններին:

 

  • ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ուսանողը, ուսումնառության արդյունքում պետքէ

Իմանա

  • Rhinoceros-ի և Matrix-ի կառուցվածքը:
  • Rhinoceros ծրագրի ինտերֆեյսի բոլոր առանզնահատկությունները:
  • Վարժ տիրապետի աշխատանքային հիմնական գործիքներին:
  • Rhinoceros-ում օգտագործվող այլ պլագինների առկայությունը և դրանց օգտագործման հնարավորությունը ոսկերչական նախատիպերի մոդելավորման գործընթացում:
  • Հմտորեն կարողանա օգտագործել մոդելավորման համար անհրաժեշտ գործիքները՝ ելնելով տեխնիկական առաջադրանքի առանձնահատկությունից։
  • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը զարդերի վրա ամրացնելու տեխնոլոգիական գործընթացի տեսությունը։
  • Մոդելավորման ժամանակ կիրառվող եռաչափ տպիչների ու ֆրեզերային հաստոցների տեսակները, դրանց համեմատական առավելություններն ու թերությունները:

 

Կարողանա

 

  • Կարողանա ստանալ պարզ, միջին և միջինից բարձր բարդության ոսկերչական իրի եռաչափ մոդել,
  • հստակ պատկերացնի եռաչափ ֆայլի ձևաչափերը, հիմնական հատկությունները, ֆորմատները,
  • կազմել նախագծվող իրի տեխնիկական առաջադրանք,
  • նախագծած վերջնական եռաչափ մոդելի տեխնիկական անձնագիր, որտեղ բերված կլինեն պատրաստվող զարդի զանգվածը՝ տարբեր թանկարժեք մետաղների համաձուլվածքների համապատասխան հարգերով, օգտագործված քարերի տեսակները, քանակը, զանգվածներն ու չափերը,
  • վերլուծել մոդելներին ներկայացվող տեխնիկական պայմաններն ու պահանջները,
  • նախագծված 3dm ֆորմատի ֆայլից ստանա լstl ֆորմատ,
  • պատրաստվող զարդի ակնկալվող իրական տեսքը /render/ (մասնագիտական գրագրություն),
  • օգտագործել ոսկերչական իրերի եռաչափ մեդելավորման և նախագծման ժամանակակից ծրագրային միջոցներ և միջավայրեր (համակարգչային նախագծման գործիքակազմ),
  • սովորել և շարունակաբար բարձրացնել մասնագիտական որակավորումը (մասնագիտական  ինքնազարգացման կարողություն),
  • համագործակցել գործընկերների հետ, կիսել պարտականությունները թիմի անդամների հետ, իրականացնել արդյունավետ հաղորդակցություն և լիարժեք մասնակցություն թիմային աշխատանքներում (թիմային աշխատանքի կարողություն, նախաձեռնողական և գործարարական հմտություններ, կազմակերպչական ունակություններ):
կարդալ ավելին